Գինեգործություն

Այսօր ես կրկին կրթահամալիրում եմ, այցելելով սարալանջ շատ հետաքրքիր օր ունեցանք ընկեր Արտակի հետ, ծանոթացանք հայկական խախողների նոր երեք տեսակների հետ, շատ քիչ բայց հուսով եմ կարևոր գործ արեցինք ընկեր Արտակի հետ։ Արդեն շատ հոգեհարազատ դարձած գինեգործությամբ կհետաքրքրվեմ նաև ապագայում և շատ մեծ հաճույքով կզբաղվեմ նաև այդ ոլորտում։

Մուտք ճամբարի 2րդ օր

Այսօր մուտք ճամբարի 2րդ օրն է։ Այսօր ավելի մանրամասն ճանաչեցի կրթահամալիրը, նրա տարածքը, շրջեցինք 7 մասնաշենքերով, տեսանք պարտեզ դպրոցներից մի քանիսը, ավագ դպրոցը, ոսկեգործության արհեստանոցը, քանդակագործության արհեստանոցը, ֆուտբոլի և մյուս սպորտաձերի խաղադաշտերը, հրաձգարանը, նետաձգարանը և այլ հետաքրքիր վայրեր։ Նաև ես շատ սիրեցի սարալանջը, այդպես գնացինք դեպի ագարակ և ձիարշավարան, այնտեղ տեսանք իմ կողմից շատ սիրված շատ կենդանիների։ Մի խոսքով 2րդ լիարժեք օրը կրթահամալիրում….

Մուտք ճամբար

Այսօր  ճամբարի առաջին օրն է այս կրթահամալիրում, ես այսօր շատ հաճելի օր ունեցա այստեղ իմացա կրթահամալիրի մասին, ծանոթացա ընկեր Մարիամի և ընկեր Արտակի  հետ , նաև այստեղ սովորոների հետ, շրջեցինք կրթահամալիրով, այցելեցինք գինեգործության բաժին ծանոթացանք գինեգործության մշակույթի հետ , ընկեր Արտակը մեզ հյուրասիրեց իր գինիներից, բացեցինք մեր բլոգները, մի խոսքով շատ լիարժեք և հաճեշի օր։

Իմ մասին

Ես Միշա Սարոյանն եմ, ծնվել եմ Երևանում 2004թ Դեկտեմբերի 15 ին։ Ավարտել եմ Երեվանի համար 156 դպրոցը, այցելում եմ զբոսավարների հատուկ դասընթացների և ցանկություն ունեմ ընդունվել <<Մխիթար Սեբաստացու>> կրթահամալիր ուսումս շարունակելու և ավելի հմտանալ իմ ապագա մասնագիտությամբ։ Փոքր հասակում այցելել եմ շատ սպորտաձևերի և պարի։ Ես կրթահամալիրի մասին իմացել եմ ծնողներիցս և մեծ նպատաներով դիմել այնտեղ։